-
04.07.2013|
11:48
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:
-
02.07.2013|
11:45
Հաջորդ` դեկտեմբերի 4-ի առավոտյան պարետը հայտնեց, որ պիտի տեղափոխվենք քաղաքի պարետատուն: Մենք ափսոսեցինք, որ այդ բանուկ փողոցից ու մաքուր կացարանից պիտի հեռանայինք: Ժամը 9-ին քաղաքի պարետը` նախկին ծանոթ սպաներից գնդապետ Մուսայելյանը, ավտոմոբիլով եկավ ու մեզ տեղափոխեց իր շենք:
-
30.06.2013|
12:57
Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ: Գիտնականները գտել են կառույցների, շինությունների մնացորդներ, ինչպիսիք, օրինակ, 30 կմ քառ. վրա տարածվող ջրատարներն են, որոնք հայտնաբերվել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային սարքավորումների օգնությամբ:
-
28.06.2013|
12:03
Առավոտյան իմ հոգուն տիրեց մի տարօրինակ մեղմություն ու քնքշություն, հեզություն ու թեթևություն, ներողամտության մի անսահման զգացում: Իմ բանտարկված վիճակը թվում էր այլևս թեթև ու չնչին մի բան: Այդ պահին ես պատրաստ էի ներել բոլոր նրանց, ովքեր երբևիցե ինձ վիրավորել էին ինչ-որ բանով, և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևիցե որևէ բանով վիրավորել էի:
-
25.06.2013|
11:57
Ինձ մնում էր պատրաստվել ու տեղափոխվել Կոնդ: Առանց այդ էլ պիտի թողնեի սենյակս, պիտի զիջեի Հովհ. Քաջազնունուն ու տեղափոխվեի ուրիշ բնակարան: Բայց հարկ չունեի շտապելու. մինչև դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 12-ը երկրի տերը պիտի մնար հայրենի իշխանությունը, և միայն հիշյալ ժամին Վրացյանի կառավարությունն իր լիազորությունները պիտի զոհեր օտարներին: Պայմանավորված էր, որ մինչև վերջիններիս՝ այդ ժամանակ Բաքվում գտնվող և Ստալինի հաճությամբ Մոսկվայի ներկայացուցիչ նշանակված հայ գործակալների` Դիլիջանից Երևան հասնելը, իշխանության գործերը պիտի վարեին Դրոն և Սիլինը՝ Լեգրանի առաքելության խորհրդականներից մեկը:
-
25.06.2013|
11:17
ՊԻԵՏՐՈ ՄԱՐՈՆՉԵԼԻ (1795-1846)
Հայրենասեր երաժիշտ: Բրեշիայի «Ամալիա Ռեալե» լոժայի անդամ, կարբոնարի է դարձրել Սիլվիո Պելիկոյին: Դատապարտվել է մահվան, դատավճիռը փոխվել է 20 տարվա ազատազրկման: Մարոնչելիին և Պելիկոյին ներում է շնորհվել: 1830 թ. Մարոնչելին մեկնել է Փարիզ, այնտեղ էլ գրել է «Հավելում «Իմ բանտերին»` Սիլվիո Պելիկո» գիրքը:
-
24.06.2013|
10:17
ՋՈԶԵՖ ՌԵԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ (1865-1936)
Անգլիացի վիպասան և բանաստեղծ: 1907 թ. Կիպլինգին շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ: Նրա մասոնության մասին հաղորդում է Ջոզեֆ Գամբերինին. «Մասոն է ձեռնադրվել 1886 թ. Հնդկաստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում, «Հույս և համառություն» № 782 լոժայում:
-
23.06.2013|
12:48
Ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա: «Անտրոպոլոգիայի նոր փորձերում» նա քննարկել է Աստծո և մարդու փոխհարաբերությունների թեման` հոգեբանության տեսանկյունից: Նա հաստատում էր ներքին ոգեշնչման գերակայությունը` հակադրելով արտաքին դրսևորումներին:
-
22.06.2013|
19:17
Ամերիկացի պետական գործիչ, երիտասարդ տարիներին հիմնադրել է «Փենսիլվանիայի թերթը», Ֆիլադելֆիայում բացել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին հանրային գրադարանը: 1728 թ. հրապարակել է «Հավատի ու կրոնի մասին» աշխատությունը` շարադրելով իր հայացքները կրոնի վերաբերյալ, որոնք վառ արտահայտված գնոստիկ երանգավորում ունեին: 22-ամյա Բենջամեն Ֆրանկլինը գրում էր. «Հավատում եմ, որ կա բացարձակ կատարյալ Բարձրագույն էություն, ում մտահղացմամբ ու ստեղծագործությամբ ծնվել են աստվածները: Հավատում եմ, որ մարդն ամենակատարյալ արարածը չէ` լինելով ընդամենը արարածներից մեկը:
-
22.06.2013|
12:29
Դեռևս 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից Գյումրիում կառուցված տասնյակ կարևորագույն պաշտպանական և պատմական կառույցներից մեկն էլ Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող փոքրիկ Սև բերդն է: